Միջազգային տնտեսական ֆորում՝ օկուպացված հայկական Շուշիում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

աաս

Ադրբեջանի իշխանությունները միջազգային տնտեսական ֆորում կանցկացնեն օկուպացված հայկական Շուշիում։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։

Ըստ աղբյուրի՝ Շուշիում կազմակերպվող համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, որի կմասնակցեն գործարարներ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրներից։

Նշենք, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում մինչ օրս ադրբեջանական իշխանությունների կողմից բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել։

--00—ԻԴ