Արա Մարտիրոսյանը «Նաիրի» ԲԿ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

pjimage-31-1

Նաիրի ԲԿ խոսնակ Աննա Ղազարյանը տեղեկացնում է, որ Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

«Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում ենք տեղեկանցնել, որ երեկ`դեկտեմբերի 16-ի, ժամը 16:20-ին սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ,  ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը:

Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ: Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Արա Մարտիրոսյանն ունեցել ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման:

«Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն  իր ցավակցությունն է հայտնում արտիստի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին»:

--00—ՅՄ