«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

4e248278-caee-4c97-ac76-0500ed11cbf4.jpg

Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի  4-րդ գումարտակ 3-րդ վաշտ պարեկներ Մարինե Հարությունյանն ու Սերգեյ Հարությունյանը ծառայություն կատարելիս նկատել են որ «Հաղթանակ» կամրջի տակ քաղաքացի կա ընկած։ Պարեկները ոտքով մոտ 1 կիլոմետր դժվարանցանելի ճանապարհով մոտենում են ընկած քաղաքացուն և պարզում, որ նա ունի վնասվածքներ ու ահազանում են 1-03։ Մինչ շտապօգնության խումբը օպերատիվորեն կժամաներ, պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում անօգնական տղամարդուն, ապա ժամանած բժիշկները նրան տեղափոխում եմ հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Պարեկներն  ու  բժիշկները վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություներով նա Երևանի բնակիչ 49-ամյա Արսեն Գ-ն է։

Տեղի ունեցածը անզգուշություն է, թե ինքնասպանության փորձ, պարզվում  է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնում, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ՝  նշանակվել  է  դատաբժշկական փորձաքննություն։ 

--00—ԶՀ