Հաղթանակ կամրջի վրա փրկարարները կանխել են 2 քաղաքացու ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

կամուրջ

Օգոստոսի 18-ին ժամը 19։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ երկու քաղաքացի անցել են Հաղթանակ կամրջի ճաղավանդակը և ցանկանում են ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կանխել են քաղաքացիների (ինքնությունները չի հաջողվել պարզել) ինքնասպանության փորձը։ 

--00—ՄՀ