Շղթայական ավտովթար. «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են «յաշիկները», «Mercedes»-ն ու «Opel»-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 4, 24News

նկար

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ Տիգրան Մազմանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 1-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։ 

Ըստ աղբյուրի՝ այդ օրը՝ ժամը 23:20-ի սահմանում, «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են երկու «յաշիկ», «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկության, տուժածներ չկան:  

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: