Հաղթանակ կամրջի վրա կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Ա․ Պ․-ի (ծնված 1986 թ.) ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանության բաժին:

--00—ԼՄ