Ի՞նչ է սպասվում Գազային ռազմական գործողություններից հետո

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Screenshot_1

Գազայում ծանր մարտերին զուգահեռ` իսրայելցիների ու պաղեստինցիների շրջանում չեն դադարում մտորումները, թե ինչ ապագա է սպասվում շրջանին ռազմական գործողությունների ավարտից հետո։ Պաղեստինի ինքնավարության իշխանությունները հայտարարել են, թե պատրաստ են ստանձնել իշխանությունը Գազայում: Իսրայելը, սակայն, դեմ է, գրում է Ամերիկայի Ձայնը։

Մինչ Գազայում Իսրայելի և «Համասի» միջև ծանր մարտերը շարունակվում են և զոհերի թիվն աճում է՝ միջազգային հանրությունն ուժեղացնում է ճնշումը հրադադարի ձեռքբերման ուղղությամբ։ Սակայն գլխավոր հարցը բաց է մնում՝ ո՞վ է, ի վերջո, վերահսկելու Գազայի հատվածը՝ աղքատության բարձր մակարդակ ունեցող 2,2 միլիոն բնակչությամբ:

«Ինձ չի թվում, որ ԱՄՆ-ի, Իսրայելի, արաբական երկրների և միջազգային հանրության միջև փոխհամաձայնություն կա, թե ինչ անել Գազայի հետ պատերազմից հետո: Ո՞վ է կառավարելու Գազայի հատվածը»,- հարց է բարձրացնում Գազայի Ալ-Ազհար համալսարանի ներկայացուցիչ Մխայմեր Աբու Սադայը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ