Ստեփանակերտի ծայրամասերում սկսվել են ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Քիչ առաջ Ստեփանակերտի ծայրամասերում, այդ թվում և Շուշիի ուղղությամբ վերսկսել է փոխհրաձգությունն Արցախի պաշտպանների ու Ադրբեջանի զորքերի միջև՝ չնայած նախկինում հայտարարված հրադադարին ու հենց այս պահին Եվլախում ընթացող բանակցություններին։ Այս մասին հայտնում են 24News-ի արցախյան աղբյուրները։

--00—ՅՄ