Իսրայելը Լիբանանի հետ պատերազմի շեմին է․ Թուրքիայի արտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

1700493895_f655b647a13d1f_655b647a13d6b

Իսրայելը հազիվ է զսպում Լիբանանի հետ պատերազմը, բայց սա փակուղի է։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նրա խոսքերը մեջբերում է Ahaber հեռուստաալիքը։

«Կարծում եմ, որ Իսրայելը հազիվ է զսպում իրեն Լիբանանի հետ պատերազմի մեջ մտնելուց: Բայց ես կասեմ, որ սա փակուղի է: Եթե դա տեղի ունենա, ապա պատերազմը, իհարկե, չի ավարտվի: Եթե նրանք ուզում են խնդրին լուծում, ընդհակառակը` դրան հասնելու ուղին անցնում է խաղաղությամբ և «երկու պետությունների» սկզբունքով»,- Ֆիդանի խոսքերն է մեջբերում Ahaber հեռուստաալիքը՝ մեկնաբանելով Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով Համաս շարժման փոխնագահ ալ-Արուրիի սպանությունը:

--00—ՅՄ