Վեհափառն ընդդիմության, իշխանության հետ չպետք է լինի, նրանք պետք է իր դռանը հերթ կանգնեն. Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

Սահմանադրությունը խախտվել է, օրենքը Վեհափառին հատուկ կարգավիճակ է տվել, նա իրավունք ունի իր ուղերձի համար ժամ պահանջել,  այլ հարց է, որ նա Սուրբ Ծննդյան օրը կարող է ելույթ ունենալ, ամեն դեպքում, եթե Եկեղեցու հետ կան տարաձայնություններ, չպետք է հրապարակ դուրս գան։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

«Վեհափառը ընդդիմության ու իշխանության հետ չպետք է լինի,  նրանք պետք է իր դռանը կանգնեն՝ օրհնություն խնդրեն։ Նա ընդդիմության շարքերը չպետք է անցներ, չպետք է կուսակցական ժողովներին մասնակցեր։ Եթե թուրը հանել  էր ու Փաշինյանին ասում էր՝ հեռացիր, չպետք է անգամ բարևի նրան, քո ասելով մարդիկ բարիկադ են բարձրացել, հետո գնում, գահին նստում ելո՞ւյթ ես ունենում»,-ավելցրեց Արշակյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձին, նա նկատեց պետք է շեշտադրվեր, որ պետությունը դա հայապահպանությունն է, հայոց լեզուն, մշակույթը պահպանելը․

«Փաշինյանն ասում էր՝ ինձ լավ պահեք, պետության գործառույթը ո՞րն է, իրեն պահե՞լն է, որ «բրոնեժիլետ» հագնի։ Նա ներողություն պետք է խնդրեր ժողովրդից, ինքն էր պատերազմը կնոջ հետ կառավարում, մեղավորը սերժանտնե՞րն են, զոհվածնե՞րն են մեղավոր։ Արցախը կորցնելը հանցագործություն է, պետք է պատասխան տան, լավ կլինի այսօրվանից պատրաստվի դրան, իր հանցանքի համար պետք  է ներողություն խնդրեր»․- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00--ԼՀ