Բորելը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է «Հեզբոլլահի» պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

borrel_0eb17

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է «Հեզբոլլահի» պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Նշվում է, որ «Հեզբոլլահի» ներկայացուցիչները Բորելին տեղեկացրել են` քանի դեռ չի դադարել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում, չեն քննարկի լիբանանյան դոսյեն և իրավիճակը հանրապետության հարավում։

--00—ՅՄ