Ալիևն իր ժողովրդին նոր պատերազմի է պատրաստում, դա է վկայում ասուլիսին ՀՀ-ի մասին ելույթը. Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News





Ասուլիսի ընթացքում Ալիևի արած հայտարարությունները պետք է դիտարկել որպես սեփական ժողովրդին նոր պատերազմի պատրաստելու գործընթաց։ Նա ասաց՝ մեր առջև դրված խնդիրները լուծեցի, արտահերթ ընտրություններին քվե տվեք նոր խնդիրները լուծելու համար։ Սա ակնարկ է, որ Արցախով իր պլանները չեն ավարտվել, քվե է ուզում իր ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՀԱԿ» կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։  



Խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին, որ եռակողմ փաստաթղթի 9-րդ կետով ամրագրված է Սյունիքի ճանապարհի վրա ՌԴ ԱԴԾ-ի կողմից վերահսկողության ապահովման դրույթը, Խաչատրյանը պատասխանեց․ «Մեծ արագությամբ գնում ենք դեպի նոր ողբերգության, եթե հրաժարվենք եռակողմ պայմանագրից, միայնակ ենք մնալու, մեր վրա պիտի հույսներս դնենք, իսկ թե ինչքանով ենք պատրաստ միայնակ պայքարին, ժողովուրդը դա լավ գիտի։ Այս հարցում Արևմուտքը որքան կօգնի, հարուստ, պատմական փորձ ունենք մեր պատկերացումների և իրականության մասին»։ 





Մանրամասները՝ տեսանյութում։ 



Հերմինե Միքայելյան



--00—ՍՊ