Փաշինյանն ադրբեջանցիներին հրավիրում է Տավուշ, ասում՝ մենք դուրս ենք գալիս, եկեք, կանգնեք այնտեղ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

 

Փաշինյանը երբ ասում է՝ սահմանազատումը կսկսվի Տավուշից, իրականացնում է Ադրբեջանի պահանջը՝ հատվածային դելիմիտացիան։ Նա ադրբեջանցիներին հրավիրում է Տավուշ, ասում է՝ եկեք ու այդտեղ կանգնեք, մենք դուրս ենք գալիս։ Ադրբեջանը Տավուշի համար իր քարտեզներն է բերում, որին էլ Փաշինյանը համաձայնվում է՝ զուգահեռ չխոսելով Իշխանասարից ու Սև լճից իրենց դուրս գալու մասին։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ 

Պատգամավորի համոզմամբ, եթե անկլավների հանձնման պրոցեսը իրականանա, Հայաստանը հյուսիսից հարավ հայտնվելու է անկլավային կարգավիճակում և կենսունակ չի լինելու։ Գրիգորյանը նշեց նաև, որ Ադրբեջանից պահանջ է ներկայացվել՝ թույլ չտալ իրենց ծանոթանալ խաղաղության պայմանագրին՝ պատճառաբանելով, թե խոչընդոտում են բանակցային գործընթացին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հերմինե Միքայելյան