Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հանրակացարանի, որտեղ մարդիկ իրար հետ կապ չունեն, միայն կենցաղ են կիսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 6, 24News

Փաշինյանին Ալիևն է Հայաստանում պահում, նա քանդում է հայ ժողովրդի արմատները ու ինքնությունը։ Փաշինյանը Հայաստանը դարձնում է հանրակացարան, որտեղ ապրում են մարդիկ, որոնք իրար հետ կապ չունեն, ուղղակի կենցաղ են կիսում, այսպես հեշտ է կառավարել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Զանգ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Միքայել Նահապետյանը։

«Պադվալում մեր ճամպրուկներն են հավաքում, վերջում տալու են ձեռքներս, ասեն՝ կամ ընդունեք խաղի կանոնները, կամ այստեղից գնացեք։ Եթե պայմանագիրը կնքվի ու սահմանազատումը թողնեն հետագային, Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը սահմանազատման ժամանակ էլ համաձայնության չգան, զորքերը առաջ են տալու, ասեն՝ սահմանը դելիմիտիզաված չէ, Ալիևը չի ստորագրելու որևէ թղթի տակ, որում պարտավորություններ կունենա։ Ալիևն ասում է՝ տղամարդը ես եմ, հարեմն իմն է, ոչ մեկ թող չասի ում հետ որ սենյակ մտնեմ, համաձայնվե'ք, եթե չէ՝ բռության եմ դիմելու»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00--ԼՀ