Արևմուտքը սրանց խելքին չի, գիտի, որ ՌԴ-ից պոկել հնարավոր չէ, Ուկրաինա չենք դառնալու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Բրյուսելի հանդիպումը լուրջ է, մեզ ներկայացվեց միայն «այսբերգի գագաթը»։ Արևմուտքը սրանց խելքին չէ, գիտի, որ ՌԴ-ից ամբողջովին պոկել հնարավոր չէ, ժողովուրդն էլ պետք է իր խոսքն ասի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բժիշկ Հայկ Մանասյանը։

«Արևմուտքը Հայաստանին գումար տվեց, ասաց՝ դուք ձեր հարցերը պետք է ինքներդ լուծեք՝ անվտանգություն, տնտեսություն, վեր կացեք ու գործ արեք, մի սպասեք գրանտներին։ Իշխանությունն ականջներիս լապշա է կախում, թե մեզ անվտանգության երաշխիք է տրվելու, իրականում երաշխիք չի տրվելու, տեսնելու են, թե որքան է մեր դիմակայունությունը, բլոկադայի պայմաններում քանի՞ ամիս կարող ենք դիմանալ, գազը անջատելուց հետո ինչքա՞ն ենք պայքարելու։ Հայաստանը պետք է հստակ իմանա նրանց դիրքորոշումը, վերջին շարքում նստած աշակերտ չենք, որ դասատուն մեր առաջ պահանջ դնի, պետք է ասենք՝  տղե՛րք, եկել  Հայաստանից ի՞նչ եք ուզում, ո՛չ ծով ունենք, ո՛չ մեծ տարածքներ, Ուկրաինայի հարցը կարո՞ւմ եք լուծեք, Վրաստանի հարցն ի՞նչ եղավ, լուծեք, հետո կխոսենք»,-ընդգծեց բանախոսը։

Անդրադառնալով  Բրյուսելում Հայաստանին տրամադրված գումարներին Մանասյանը նկատեց, որ այս իշխանությունն այն ճիշտ կառավարել չի կարող․ «Տղե՛րք, վեց տարի է գործ չեք անում, գլուխ եք արդուկում, էս գումարներն էլ բերելու եք ու նույն  բառադի ընթացքը շարունակեք։ Բլա-բլաներով գլուխներս արդուկեք, թե Եվրոպայի ցավը տանեմ, սաղ լավ է, անունը դնեք՝ ժողովրդավարության և  քաղաքացիականության զարգացման համար ծրագրեր եք անում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ