«Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է՝ համացանցում գործող կեղծ կայքերն ընկերության հետ կապ չունեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

գա

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես զգուշացնում է, որ համացանցում և սոցիալական ցանցերում գործում են անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքեր ու հարթակներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով։

 ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն քաղաքացիներից դրամական միջոցների ներգրվման գործառույթներ չի իրականացնում, Ընկերության ներդրումային ծրագրերի իրագործման կամ բնական գազի առքուվաճառքի հետ կապված կոմերցիոն առաջարկներ չի ներկայացնում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանն առնչվող տեղակատվությունը հրապարակվում է բացառապես Ընկերության պաշտոնական հարթակներում»,-  ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։



--00—ԼՀ