Զգուշացեք․ կարմրաթուշ ծտերը առաջարկում են միասին զմայլվել արվեստով,կայքեր են ուղարկում,որ տոմս առնեք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

6064686dd2f8d8.70090614

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամ տեղեկացնում է.

«Հարգելի այն հայրենակիցներ, որոնք համատեղում են մամբան կամ թինդերը ու բարձր արվեստը. թատրոն, կինո, համերգ։

Կարմրաթուշ ծտերը ձեզ առաջարկում են միասին զմայլվել արվեստով, կայքեր ուղարկում, որ տոմս առնեք։

Կայքերը, թարսի պես, ավելի սիրուն դիզայն ունեն, քան մեր իրական կինո կամ ուղղակի թատրոնները։ Բայց քարտի տվյալ են գողանում, ու որպես հետեւանք, վրայի գումարները։

Կարճ ասած, զգուշացեք։ Ու եթե վիզ պետք ա ծտի հետ Շեքսպիր դիտել, մի հատ գուգլեք, գտեք թատրոնի իրական հասցեն»։

--00—ՅՄ