Բանկային քարտի տվյալ է ուզելու, ու կասեք հաջողություն ձեր ողջ գումարին․ մեդիափորձագետը զգուշացնում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

samvel-martirosyan-e1653125043946

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է list.am–ի օգտատերներին, որ կրկին ուժգնացել են խաբեությունները եւ պատմել դրանց մեխանիզմի մասին։

«Նորից կրկնեմ, ձեզ գրում են Վոթզափով, Վայբերով, ասում են, որ հեռու են ապրում, ու պետք ա ինչ-որ ծառայությունով օգտվել, ապրանքը ուղարկել։ Ձեզ ուղարկում են կեղծ հղում, կայք, որը նշանակում է Yandex, Հայփոստ կամ ինչ-որ սուրհանդակ ծառայություն։ Կայքի հասցեն որ ուշադիր նայեք, կտեսնեք, որ լրիվ ուրիշ սայտ ա, իրականը չէ։ Եթե ուշադիր չլինեք, ձեր բանկային քարտի տվյալներն ա ուզելու։ Ու կասեք հաջողություն ձեր ողջ գումարին։

Եթե արդեն քաշվել եք, պետք ա քարտը արգելափակեք ու դիմեք ոստիկանություն։

Բայց մեծ հույսեր չունենաք, որ գումարը հետ կստանաք»,- գրել է նա:

--00—ՅՄ