Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է հերթական խաբեության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

image_750x_64bbe7378d1df

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուրեմն, հիշում եք, գրել էի տենց խաբեության մասին, որ օրական 20 րոպե աշխատելով կարելի էր վաստակել 100 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ։ Հիմա դրա մի քիչ փոխված տարբերակն ա։ 168 հազար դրամ ա։ Ու մարդիկ նորից հարցնում են, էս իրական ա, թե սուտ։ Հիմա փակեք ձեր աչքերը։ Պատկերացրեք, որ դուք փոքր երեխա եք ու պապիկի հետ գնացել եք անտառ։ Ու գտնում եք մի վառ կարմիր պտուղ, ուզում եք ուտել։ Պապին ասում ա, բալա ջան, թունավոր ա, չուտես։

Ու ընդհանրապես, ամեն մի անծանոթ բան բերանդ մի տար։ Հետո տեսնում եք վառ դեղին պտուղներով թուփ։

Ուզում եք ուտել։ Պապին ասում ա, բալա ջան, թունավոր ա, չուտես։ Ու ընդհանրապես, ամեն մի անծանոթ բան բերանդ մի տար։ Հետո տեսնում եք վառ կապույտ պտուղներով թուփ։ Ուզում եք ուտել։ Ստեղ պապին հանում ա գրպանից Լենինի 9-րդ հատորը (Материализм и эмпириокритицизм) ու մի լավ բամփում ձեզ մի տաս անգամ, կրկնելով. "բալա ջան, թունավոր ա, չուտես։ Ու ընդհանրապես, ամեն մի անծանոթ բան բերանդ մի տար։"

Կարող եք բացել ձեր աչքերը։ Առավոտ է։ Գիշերը մաֆիան թալանել ա 2432 հոգու»,- գրել է նա։

--00—ՅՄ