Հարևանների ֆեյքերի ոհմակները զանգվածային հարձակվել են քարտեզների վրա, փորձում են փոխել տեղանունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

_123279931_google

Հայրենակիցներ, հարեևանների ֆեյքերի ոհմակները զանգվածային հարձակվել են քարտեզների վրա, Google, Yandex։ Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Փորձում են փոխել տեղանունները։ Դա հիմնված է այն բանի վրա, որ շատ մեծ քանակի նույնատիպ առաջարկները բերում են կոնկրետ տեղանքի անվանման փոփոխությանը կամ նոր տեղանքի հայտնվելուն։ Այդ պատճառով Երեւանում, օրինակ, հայտնվել են Ալիեւի անվան ցայտաղբյուրներ, այգիներ և այլն։ Ի՞նչ անել.

ա. Ով գիտի, ոնց խմբագրել քարտեզները, պետք է առաջարկել փոխել դեպի ճիշտը։

բ. Ով չգիտի, թե ոնց խմբագրել, չներվայնանալ։ Ու զգուշացնել «ա» կետի անձանց»,-գրել է նա։

--00—ՅՄ