Քննարկվել է Վրաստանից սառեցված հավի մսի և եվրոպական երկրներից կենդանական մթերքի ներմուծման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

քե

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Վահան Քերոբյանը։

Նիստին ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է տեսչական մարմնի 2023 թ.ի տարեկան հաշվետվությունը։

Զեկուցվել է 2022 և 2023 թթ․ ընթացքում արձանագրված սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և թունավորումների  դեպքերի, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների, արդյունքների և եզրահանգումների վերաբերյալ։

Օրակարգային թեմաների թվում էին սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացը, առկա խնդիրներն ու հետագա անելիքները։
Քննարկվել են սննդամթերքի արտադրության/պատրաստման գործընթացների իրականացման ժամանակ արտադրողի/պատրաստողի կողմից վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի մշակման և իրականացմանը վերաբերող հարցեր։

Օրակարգում ընդգրկված էր նաև Վրաստանից սառեցված հավի մսի և եվրոպական երկրներից կենդանական  ծագման մթերքի ներմուծման հարցը։

 --00—ԼՀ