Քերոբյանն ու ՀՀ-ում Չեխիայի դեսպանը քննարկել են փոխադարձ առևտրի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

332484101_518538410394671_4843891172394503633_n

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չեխական առևտրատնտեսական կապերի խորացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կիրառումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը։

--00—ՅՄ