ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 462 դեպք, որից 168-ը՝ արտակարգ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

ը

Փետրվարի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 462 դեպք, որից 168-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 98, փլուզման, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 5, որոնողափրկարարական՝ 2, մերկասառույցի` 3, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 149, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 28, հրդեհի կեղծ կանչի՝ 20 և 67 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 59 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 121 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 65 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 104, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

--00—ԼՀ