Ինքնասպանության 11 փորձ, հրդեհի 140 դեպք, 42 ՃՏՊ․ ՆԳՆ փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

ըը

Մարտի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 453 դեպք, որից 196-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 140, փլուզման, մերկասառույցի, դժբախտ պատահարի, քարաթափման, սողանքի, զինամթերքի հայտնաբերման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1-ական, պայթյունի՝ 3, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 43, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 135, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 19, 62 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 37 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 71 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 42 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 92, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

 

--00—ԼՀ