Էրդողանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

1130184

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայկական կողմին մեղադրել է Արցախում «զանգվածային սպանություններ» կատարելու մեջ և հայտարարել, թե «այդ մասին Արևմուտքի երկրներն ու կազմակերպությունները լռել են ու ոչ մի քայլ չեն ձեռնարկել»։ Այս մասին ԱՊԱ-ի փոխանցմամբ, նա ասել է Սաքարիայում կայացած հանրահավաքի ժամանակ։

Էրդողանի խոսքով, թե «տարածաշրջանի երկրների ուժը կարող է բխել նրանց միասնությունից»։

Էրդողանը նաև հայտարարել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չունի որևէ ազդեցության ուժ։

--00—ՅՄ