Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետին ուղեկցել են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Վրաստանի վարչապետը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

Իրակլի Կոբախիձեն նաև ծառ է տնկել հուշահամալիրի ծառուղում։

--00—ՅՄ