Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1135587

Հայաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Լիտվայի դեսպանությունը։

«Մենք շարունակում ենք հավատարիմ լինել նման վայրագությունների կրկնությունը թույլ չտալուն»,- ասված է դեսպանության X-ի էջում արված գրառման մեջ։

--00—ՅՄ