Երևանի շենքերից մեկն այսուհետ կունենա նոր ու հետաքրքիր լուծում. մանրամասնում է քաղաքապետարանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Screenshot_2

Երևանի կենտրոնի շենքերից մեկն այսուհետ կունենա նոր ու հետաքրքիր լուծում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ շենքը կառանձնանա Քոչարի «Ընդվզում» գործի վերարտադրությամբ։

Նկարիչը իտալացի Ֆաբիո Մարիա Ֆեդելեն է։

Նախաձեռնությունը նվիրված է հայ նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի 125-ամյակին։

Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

--00—ՅՄ