ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ դեպի Նոր Հաճն ընթանալիս՝ կամրջի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 20 մետր գլորվելով բախվել քարերին և կողաշրջվել վիճակում հայտնվել դաշտում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։
Դեպքի վայր ժամանած վարորդի ընկերներ ու բարեկամները նշում էին, որ վարորդը հիվանդանոցում իրենց հայտնել է, որ ինքը հրաշքով է փրկվել որովհետև ամրակապված է եղել։ «Ամրագոտին եթե կապած չլիներ, հաստատ ավտոմեքենայից դուրս կշպրտվեի»,- ասել է վարորդը։
--00—ՍՊ