Փաշինյանն աջակցություն չունի, հիասթափությունը մեծ է, անհնազանդության դեպքում նրան տուն կուղարկեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Կիրանցի սահմանից զինված ուժերի դուրս հանումը վտանգի տակ է դնում բնակավայրը, մարտական գործողությունների վերսկսման դեպքում սահմանապահները ի վիճակի չեն լինի պաշտպանել գյուղացիներին։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։ 

Խոսելով Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման գործողություններից` Ղուկասյանը նկատեց, որ եթե շարժումը ճիշտ սեգմենտի վրա աշխատի, մեծ զանգվածներ կհավաքվեն և քաղաքացիական անհնազանդություն կստեղծվի։ 

«ՔՊ-ին աջակցողները հիասթափված են, Երևանի ընտրությունները դա ցույց տվեցին, Փաշինյանն այլևս աջակցություն չունի։ Մեծ թվով մարդկանց հավաքվելու դեպքում Փաշինյանին կուղարկեն տուն»։

 Մանրամասները՝ տեսանյութում։

 Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ