Փաշինյանն իր տերերին ամանորյա ուղերձում ասաց՝ ես ձեզ պետք եմ, ինձ այստեղ պահեք, որ ծրագիրն ավարտեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Տարին ավարտվեց սոցիոլոգիական հարցումներով, որոնք ցույց տվեցին, որ Փաշինյանի վարկանիշը հասել է 14 տոկոսի, բացասական ռեյտինգը 52 տոկոսից ավելի է և անհրաժեշտություն է առաջացել ռեյտինգը բարձրացնել։ Նա շոու է անում, կախիչը նախապես թուլացված էր, որ ժողովրդին մատուցեն, թե եկավ, ստուգեց մարզպետներին ու հեռացրեց, իր և կնոջ կարծիքով, նման եղանակով ռեյտինգը կբարձրանա։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ խաղաղության պայմանագիր կկնքվի առանց սահմանների ճշգրտման, Ղուկասյանը նկատեց, որ դա Անկարայի ու Բաքվի պահանջն է․ «Փաշինյանն ամանորյա ուղերձում ասաց, որ դեպի խաղաղություն տանող ճանապարհի կեսը անցել ենք, իսկ ո՞ր կեսն է անցել, Արցախի կորստի՞, ուղերձը ուղղված էր տերերին՝ շարունակեք ինձ այստեղ պահել, ես ձեզ պետք եմ, որ խաղաղություն կնքեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ