Վտանգներ կան. Եվրոպան Փաշինյանին զգուշացրեց այդ կերպ. Արման Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Հունիսի 20-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Արցախյան հիմնախնդրի կարգավորման շրջանակներում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Խոսելով այս հանդիպումից հնարավոր սպասումներից արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, նշեց, որ առանձնապես մեծ սպասելիք չունի:

Դժվար թե որևէ բեկում լինի այս հանդիպումից  հետո, առավել ևս սկսվեն  բանակացություններ ինչպես ընդունված է և ինչպես մենք կուզենայինք որ լիներ, նշել է Նավասարդյանը:

Դիվանագետի խոսքով չնայած այս ամենին, կան պահեր որոնք ավելի հուսադրող են և մենք պետք է մեր առջև ունենանք հստակ պահանջներ որոնք էլ պետք է առաջ քաշենք բանակցությունների, կամ նմանատիպ հանդիպումների ընթացքում:

Բանախոսն անդրադարձել է վերջերս ֆրանսիական քաղաքների՝ Արցախի հետ բարակեմական հուշագրերի չեղարկմանը, պաշտոնական Երևանի անելիքին այս հարցում,  ԱՄՆ- ՌԴ լարվածությանը, և՛ աշխարհաքաղաքական, և՛ տարածաշրջանային զարգացումների համատեսքտում, ինչպես նաև դրանց հնարավոր անդրադարձին Արցախյան հարցի վրա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news