ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ֆեյբուքյան էջում տեղեկացվում է, որ Վլադիմիր Զելենսկին որոշել է փոխել Ուկրաինայի դիվանագիտական կորպուսը։
«Արդեն ընդունվել է որոշում աշխարհում 12 դեսպանությունների ղեկավարներին փոխելու մասին։ Այդ թվում՝ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն ավարտում է գործուղումը Վաշինգտոնում։ Դրան զուգահեռ՝ ընթանում է նոր դեսպանների ընտրության և ձեւակերպման աշխատանքը։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանագրերը կհրապարակվեն առաջիկայում»,- նշված է հաղորդագրությունում։