Կրկին մեդալներ՝ դպրոցականների միջազգային օլիմպիադաներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Հասարակություն

Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 15-22-ն անցկացված Մաթեմատիկայի 60-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադայում, որին մասնակցում էր 72 երկրի 285 աշակերտ, հայ դպրոցականները նվաճել են 2 արծաթե, 1 բրոնզե մեդալներ, ինչպես նաև արժանացել 2 գովասանագրի:

Մաղաքյան Գագիկ-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան-արծաթե մեդալ Փանոսյան Լյովա-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան-արծաթե մեդալ

Բաղդասարյան Նորայր-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան-բրոնզե մեդալ

Դիլանյան Վաչագան-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան-գովասանագիր Չթչյան Տիգրան-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան-գովասանագիր

Թիմի ղեկավարներ՝

Գոգյան Սմբատ-ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտե

Ասատրյան Գուրգեն-Հայաստանի պետական մանկավարժական համալսարան

Նշենք, որ Մաթեմատիկայի 1-ին միջազգային օլիմպիադան անցկացվել է 1959 թ․-ին։ Բոլոր մրցույթներն անցկացվում են երկու տեսական փուլերով։ Մրցույթին կարող է մասնակցել առավելագույնը 6 աշակերտ։ 2018 թ․-ի օլիմպիադայում, որն անցկացվել էր Ռումինիայում, մեր թիմն արժանացել էր 2 արծաթե և 4 բրոնզե մեդալների։

Հունգարիայի Սեգեդ քաղաքում հուլիսի 14-21-ն անցկացված Կենսաբանության 30-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադային, որին մասնակցում էր 72 երկրի 285 աշակերտ, մեր թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր:

Արեն Պետրոսյան-Կապանի թիվ 2 ավագ դպրոց, 12-րդ դասարան-բրոնզե մեդալ

Կուրղինյան Մհեր- Հերացի ավագ դպրոցի 11-րդ դասարան-գովասանագիր

Թիմը ղեկավարում էին կենսաբանության հանրապետական օլիմպիադայի նախագահ Գայանե Ղուկասյանը և անդամներ Սեդա Մարությանը, Մերի Հովսեփյանը, Արման Սիմոնյանը:

Բոլոր մրցույթներն անցկացվել են երկու փուլով՝ տեսական և փորձարարական։ Մրցույթին կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ։ Մասնակիցների աշխատանքները գնահատվել են միջազգային ներկայացուցչական հանձնաժողովի կողմից։ 2018թ․-ի օլիմպիադայում, որն անցկացվել էր Իրանի մայրաքաղաք Թեհրանում, մեր թիմն արժանացել էր մեկ գովասանագրի։

Հիշեցնենք, որ 2022թ․-ին Կենսաբանության միջազգային օլիմպիադան անցկացվելու է Հայաստանում։

Առջևում՝ Քիմիայի 51-րդ, Աստղագիտության և Աստղաֆիզիկայի 13-րդ և Ինֆորմատիկայի 26-րդ օլիմպիադաներն են: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news