Հանրապետության հրապարակում գողություն կատարած գրպանահատը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հոկտեմբերի 10-ին ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել էր, որ Հանրապետության հրապարակում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է փող, երկու երկրի անձնագրի նույնականացման քարտեր, բանկային, ապահովագրական և կուտակային քարտեր։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառման արդյունքում հոկտեմբերի 14-ին պարզվեց գողությունը կատարած անձի ինքնությունը։ Ժամը 17․30-ին 43-ամյա տղամարդը հայտնաբերվեց Ֆրանսիայի հրապարակում և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց։ Նա տվել է խոստովանական բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Live

Լրահոս