Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին Կրասնոյարսկի ամբարտակի փլուզման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Պուտին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում: 

Հիշեցնենք, որ Կրասնոյարսկի Կուրագինսկի շրջանում ոսկու հանքի ամբարտակի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել, 19 մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։ 13 հոգու ճակատագիրն անհայտ է: Ամբարտակի փլուզման հետևանքով հեղեղվել են երկու ժամանակավոր հանրակացարան, որոնցից յուրաքանչյուրում եղել է մինչև 40 մարդ: Դեպքի վայրում փրկարարական ու որոնողական աշխատանքները շարունակվում են։ 

Մարզպետ Ալեքսանդր Ուսը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ հոկտեմբերի 21-ը Սգո օր է հայտարարվում Կուրագինի շրջանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին: Այսօր Կրասնոյարսկի երկրամասի բոլոր քաղաքներում և շրջաններում դրոշները իջեցվելու են։