Unibank

Unibank Mobile

Իրաքում վերացրել են ԻՊ-ի առաջնորդներից երկուսին

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

.

Իրաքի զինված ուժերի ներկայացուցիչները Բաղդադի մոտակայքում վերացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղի առաջնորդներից երկուսին: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Գրոհայինների դեմ ռազմարշավին մասնակցել են երկրի ներքին գործերի նախարարությանը կից Հետախուզության և հետքննությունների հարցով դաշնային գործակալության ուժերը:

Որոնվող ահաբեկիչներին հայտնաբերել և վերացրել են Քիրքուք նահանգի Էր-Ռիադ շրջանում:

Աղբյուրի հաղորդմամբ Անբար արևմտյան նահանգում ռազմական հետախուզությունը կանխել է մզկիթներից մեկում նախապատրաստվող ահաբեկչությունը: Ուրբաթօրյա աղոթքի ժամանակ նախատեսված հարձակումը պետք է իրականացներ մահապարտը: Հատուկ ծառայություններին հաջողվել է առգրավել պայթուցիկն ու նռնակը, որը մահապարտը պատրաստվում էր օգտագործել:  

Տեսանյութեր

Live

Լրահոս