Unibank

Unibank Mobile

Տիգրան Ձիթողցյանի մասնակցությամբ ֆիլմն արժանացել է AIFF-ի «Լավագույն ֆիլմ» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Արթուր Բալդերի «Ամերիկյան հայելի. Անմահության մտադրություններ» ֆիլմն արժանացել է AIFF-ի՝ Արլինգթոնի միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին: Ֆիլմի հերոսները Տիգրան Ձիթողցյանն ու Սյուզան Սարանդոնն են:

Խոսելով ամերիկաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի մասին՝ ֆիլմի հեղինակը գրել է. «Տիգրանն հավատարիմ է ու խիստ կապված իր ազգային ժառանգությանը,  միաժամանակ` համաքայլ համաշխարհային մշակութային նվաճումներին, որովհետև դրանք հնարավորություն են տալիս արտացոլել հասարակության դինամիկ զարգացման ամենատարբեր կողմերը:

Նրա աշխատանքներում ակնհայտ են թե՛ սեփական՝ ազգային, և թե՛ հոգևոր մշակույթի ազդեցությունները: Դա կոորդինատների և նշանների մի մշակութային համաստեղություն է, որից անհնար է խուսափել, հակառակը՝ այն վերաիմաստավորվում է և արտահայտության նոր ձևեր գտնում: Այդպես, նրա մի շարք ցուցադրություններում ակներև է, թե ինչպես է յուրացվել հոգևոր մշակույթն ու դրսևորվել ոգեղեն և գեղագիտական մակարդակում»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս