ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
Աշխարհի տարբեր կողմերից դատապարտող հայտարարություններ և դադարեցման կոչեր են տարածվել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության թեմայով: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
Միջազգային քննադատական արձագանքներին զուգահեռ Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ ևս սոցցանցերում այդ ռազմագործողության հասցեին քննադատական գրառումներ են կատարել:
Սոցցանցերում ռազմագործողությունը քննադատող հրապարակումների համար Ադանայում 46 օգտատեր է բերման ենթարկվել:
Ադանայի նահանգային ոստիկանական բաժանմունքի անվտանգության վարչության ստորաբաժանումները քաղաքացիներին բերման են ենթարկել «սև քարոզչություն իրականացնելու, ժողովրդի մեջ ատելություն տարածելու» հոդվածի հատկանիշներով: