Իրանի փոխնախագահն ու երկու նախարարներ վարակվել են կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

կորոնավիրուս

Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, մշակութային ժառանգության և զբոսաշրջության նախարար Ալի Մունեսանը և արդյունաբերության և առևտրի նախարար Ռեզա Ռահմանին վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնի է դարձել, երբ  Fars գործակալությունը հրապարակել է COVID-19-ով վարակված իրանցի պաշտոնյաների ցուցակը:

Նշվում է, որ Ջահանգիրին մեկուսացված է և անցնում է բուժում, իսկ նախարարները ինքնազգացողության բարելավում ունեն: