Այս պահի դրությամբ Ղարաբաղում կորոնավիրուսով վարակված կամ հիվանդության կասկածով մարդ չկա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

/

Այս պահի դրությամբ Ղարաբաղում կորոնավիրուսով վարակված կամ հիվանդության կասկածով մարդ չկա: Այս մասին  մարտի 13-ին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Ղարաբաղի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում:

«Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` նոր տեսակի կորոնավիրուսի մուտքը Ղարաբաղ կանխելու նպատակով: Ձեռնարկվում են միջոցառումներ անհրաժեշտ դեղամիջոցների եւ իրերի պաշարն ապահովելու ուղղությամբ»,- հավելել են մամուլի ծառայությունում: