Ադրբեջանը Ղարաբաղի հայերին ապահովության երաշխիքներ է տալիս․ Ադրբեջանի ՊԱԾ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

2

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար գեներալ-գնդապետ Ալի Նագիևը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանն ասել է, թե Ադրբեջանը համապարփակ երաշխիքներ է տալիս հայերին՝ Ղարաբաղի տարածքում ապահով բնակության համար, Ազատության փոխանցմամբ հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։

Նախօրեին կայացած հանդիպման մասին Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը հաղորդել է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանման կարևորությունը, այդ թվում՝ վստահության ամրապնդման միջոցով:

 

--00—ԱՊ