Պարզվում է՝ ևս մեկ քաղաքացի է ձերբակալվել «Գագիկ Սողոմոնյան» լինելու կասկածով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Ռուբեն Մելիքյան

Չեք հավատա, բայց, պարզվում է՝ ևս մի քաղաքացի է ձերբակալվել Gagik Soghomonyan-ը լինելու կասկածով, Facebook-ում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ընդ որում, նա նույնպես եղել է ԱԱԾ-ի շենքում, երբ այդ ֆեյքը կատարել է իր վերջին գրառումը։

Փաստորեն, այս պահին «Գագիկ Սողոմոնյան» լինելու կասկածով ձերբակալված է չորս անձ, իսկ, օրինակ, անառիկ Շուշին թշնամուն հանձնելու կասկածով՝ զրո անձ», - գրել է Մելիքյանը։

--00--ԱՀ