Արմեն Սարգսյանը մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի հիվանդության կանխարգելմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News   

Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին կփոխանցի իր մեկ ամսվա աշխատավարձը: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը

«Հաջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 1. 017.556 դրամ, փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին»,- ասված է հայտարարության մեջ: 

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։