Պարետի որոշմամբ՝ Սևան համայնք մուտքի և ելքի արգելքը երկարաձգվում է մինչև հունիսի 10-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

հասարակական

Պարետի որոշմամբ Սևան համայնք մուտքի և ելքի արգելքը երկարաձգվում է մինչև հունիսի 10-ը՝ ժամը 23։59-ը։

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝
1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 89 որոշման 4-րդ կետի «մինչև 2020 թվականի հունիսի 3-ը՝ ժամը 23։59-ը» բառերը փոխարինել «2020 թվականի հունիսի 10-ը՝ ժամը 23։59- ը» բառերով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: