Ի գիտություն Ուկրաինայի մարզերից ՀՀ վերադարձող ուղևորների. Ուկրաինայում ՀՀ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

հհհվերադարձողներ

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը լրացուցիչ տեղեկություններ է տվել մարտի 25-ին SkyUp ընկերության չվերթով Հայաստան վերադարձողների համար:



Մարտի 25-ին Հայաստան վերադարձող այն ուղևորները, ովքեր Կիևի Բորիսպիլ օդանավակայան են ժամանելու Ուկրաինայի մարզերից, պետք է նկատի ունենան, որ հասարակական տրանսպորտով ուղևորափոխադրումները մարզերի միջև առժամանակ կասեցված են (ներքին թռիչքներ, երկաթ գիծ, ավտոբուս)։ Ուղևորներին խորհուրդ է տրվում օգտվել ծանոթների, բարեկամների ծառայությունից, ովքեր կարող են իրենց Կիև հասցնել անձնական տրանսպորտով։ Անձնական ավտոմեքենաների միջմարզային տեղաշարն, ըստ իշխանությունների տրամադրած տեղեկությունների, սահմանափակված է, բայց ոչ արգելված,- ասված է հայտարարության մեջ։