Ռեկտորի ընտրության համար կազմակերպվող ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չեղարկվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Եպհ

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 23-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ ռեկտորը, տեղի չի ունենալու: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից։

Ինչպես նշվել է հաղորդագրության մեջ, նիստի չեղարկումը պայմանավորված է ՀՀ կառավարության՝ ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ (Հավելված, կետ 17 և կետ 21):

Հետագա զարգացումների վերաբերյալ տրվելու է լրացուցիչ տեղեկատվություն: