Ռոնալդուն ֆուտբոլիստներից առաջինը կլինի, ով կարիերայի ընթացքում վաստակել է 1 միլիարդ եվրո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

ռոնալդու

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս մրցաշրջանում կդառնա պատմության մեջ իր կարիերայի ընթացքում մեկ միլիարդ եվրո վաստակած  առաջին ֆուտբոլիստը, այս մասին հաստատում է Forbes-ը, հաղորդում է DailyMail-ը:

Պորտուգալիայի հավաքականի 35-ամյա ավագը, չնայած կորոնավիրուսի համաճարակի ֆոնին ճգնաժամի պատճառով աշխատավարձի մի մասից հրաժարվելուն, այնուամենայնիվ կդառնա երրորդ գործող մարզիկը, որը մեկ միլիարդ եվրո է վաստակել:

Դրանից առաջ դա հաջողվել էր միայն գոլֆիստ Թայգեր Վուդսին (2009 թվական) և բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերին (2015 թվական):

«4,24 միլիոն դոլարից հրաժարվելը մեծ ազդեցություն չի ունենա Ռոնալդուի ընդհանուր եկամտի վրա, որը մեկ տարի առաջ 109 միլիոն էր վաստակել, որից 65 միլիոնը աշխատավարձն ու բոնուսներն էին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ պատմության մեջ ամենահարուստ մարզիկը Հին Հռոմից էր, և սա կատակ չէ: