Հավաք-խորհրդակցություն՝ 5-րդ զորամիավորումում. քննարկվել են օպերատիվ պատրաստության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

պն

Անձնակազմի մասնագիտական գիտելիքների ամրապնդման և մարտական տարբեր իրավիճակներում օպերատիվ գործողությունների պլանավորման աշխատանքների կազմակերպման նպատակով ապրիլի 29-ին 5-րդ զորամիավորումում, օպերատիվ և մարտավարական օղակի սպաների ներգրավմամբ, անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քննարկվել են օպերատիվ և մարտական պատրաստության, ստորաբաժանումների ներդաշնակման հետ կապված հարցեր, տրվել են պարզաբանումներ պաշտպանական և հարձակողական գործողություններին վերաբերող խնդիրների և դրանց կատարման ժամկետների վերաբերյալ: