Երևանի 49-րդ մանկապարտեզը, որի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մարտից փակ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

հակոբկարապետյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի գործընկերներ, թիվ 49 մանկապարտեզը, որի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մարտ ամսից ի վեր փակ է՝ այս օրերին չի բացվել, երեխաներ չեն հաճախել, երեխաների հետ շփումներ չեն եղել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի թիվ 49 մանկապարտեզի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Աշխատակցի ջերմությունը բարձր էր եղել, ինչից հետո նա անցել էր կորոնավիրուսի ախտորոշման թեստվորում՝ դրական պատասխանով:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս